Foto

Նոյեմբերի 7-14-ը Երևանում անցկացվում է 18-րդ «ՌեԱ» միջազգային փառատոնը

Նոյեմբերի 7-14-ը Երևանում անցկացվում է  18-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիաանիմացիոն ֆիլմերի ևպատկերապատման արվեստի) միջազգային փառատոնը։

Փառատոնի հանդիսավոր բացմանարարողությունը տեղի ունեցավնոյեմբերի 7-ին Կինոյի տանը, բացմանֆիլմն էր ֆրանսիացի ռեժիսորՍեբաստիան Լոդենբախի «Կարմեն. ըմբոստ թռչնակը» (Viva Carmen!) անիմացիոն երաժշտական դրաման։  

Հանդիսատեսին կրկին սպասվում էհագեցած մեկ շաբաթ` անիմացիոնֆիլմերի ցուցադրություններով, միջազգային ճանաչում ունեցողմասնագետներով, ցուցահանդեսներով, ոլորտի առաջատարների հետհանդիպումներով և շատ այլ նոր ուհետաքրքիր իրադարձություններով։

«Այս տարվա նորություններից ամենակարևորն այն է, որ սկիզբ ենք դրել ReA Academy Lab-ի, որը նախատեսված էմիջին փորձառություն ունեցողմասնագետների համար, որոնքցանկանում են զարգացնել իրենցկարողությունները դեպի միջազգայինմակարդակ։ Լաբորատորիան կլինի առաջին քայլ Հայաստանում անիմացիոն եւ թվային արվեստի մշտական դպրոցի ստեղծման ճանապարհին։  Իհարկե, նաեւ փառատոնը տարեցտարի ավելի է ընդլայնվում, ինչպես միշտ ունենք  հատուկ հյուրեր, որոնք այս օրերին Հայաստանում են։ Այս տարի hosq-ի հետ համագործակցությամբ ունենք նաև թվային խաղերի ոլորտը ներկայացնելու հնարավորություն»,-ասաց փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին։

«ՌեԱ»-ի այս տարվա գլխավոր հյուրերից է ֆրանսահայ կինոռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Սերժ Ավետիքյանը։ Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նրա երեք կարճամետրաժ անիմացիոն ֆիլմերը՝ «Կյանքի գիծ», «Մի գեղեցիկ առավոտ» եւ «Շնային պատմություններ»։  Փառատոնի բացմանը Սերժ Ավետիքյանին հանձնվեց հատուկ մրցանակ՝ անիմացիոն արվեստում նշանակալի ներդրման համար։

«Իմ այդ երեք ֆիլմերը, որոնք ցուցադրվելու ենք փոքր ինչ տարբեր աեն այն բոլոր անիմացիաներից, որոնք հաճախ տեսնում եք, քանի որ իրենք գեղարվեստան կինոյի միջոցներով են նկարված։ Իմ բոլոր ֆիլմերում կա անիմացիայի մոտեցում,իսկ  այսօրվա անիմացիան ավելի բարդ է, որովհետեւ կապ ունի նոր տեխնոլոգիաների հետ, եւ այստեղ պետք է մի քիչ զգույշ լինել, որպեսզի տեխնոլոգիաների կիրառումը չհանգեցնի մակերեսային մոտեցման։ Հարկավոր է մտածել ոչ միայն կոմերցիայի մասին,  այլ ստեղծել սեփական ոճ։ Կինոգործիչը պետք է տեխնոլոգիային թելադրի իր պայմանները, այլ ոչ թե ենթարկվի դրա առաջարկներին. եթե մենք ենք այն ստեղծել ԱԲ-ն, ուրեմն պետք է տնօրինենք այն, այլ ոչ թե թույլ տանք, որ այն տիրի մեր մտածելակերպին»,-ասաց Սերժ Ավետիքյանը։

Մրցութային ծրագրում ընդգրկված են2026 թվականի աշխարհի լավագույնլիամետրաժ անիմացիոն ֆիլմերից միքանիսը՝ ֆրանսիացի ռեժիսոր Լուի Կլիշիի«Երկաթյա տղան», ֆրանսիացի ռեժիսորՕլիվիե Կլերի «Լյուսիին որոնելիս», ռեժիսորներներ Էրվին Հանի և ՌաուլԳարսիայի «Ջութակահարուհին», ԿոհեյԿադովակի «Տարբեր աշխարհներից», Լիա Նելսոնի «Հանգույցներ», ԱդրիաԳարսիայի «Բարուկադա գանձը», Ալբերտ Վասկեսի «Դեկորադո» եւ,իհարկե, ֆրանսիացի ռեժիսորՍեբաստիան Լոդենբախի «Կարմեն. ըմբոստ թռչնակը»  ֆիլմը։

Փառատոնի այս տարվա պաշտոնականպաստառի հեղինակը լիբանանյանծագմամբ ֆրանսիացի հայտնիանիմացիոն ռեժիսոր և իլյուստրատորԶավեն Նաջարն է։ Պոստեռի հիմքումընկած է հայկական դիցաբանությանամենակախարդական կերպարներիցմեկը՝ թևավոր շուն Արալեզը։ Հայոցառասպելներում այս ոգիները հայտնի ենիրենց կենարար ուժով. նրանք իջնում էինռազմի դաշտ և լիզելովվերակենդանացնում ընկած հերոսներին։  

ReA փառատոնն այս տարի առաջինանգամ Հայաստանում ներդրել է թվայինակրեդիտացիաների համակարգ, որըմիջազգային փառատոններումընդունված ձևաչափ է։  Այնհնարավորոթյուն է տալիս ավելի հարմարտարբերակով միանալ փառատոնին։

Փառատոնի բացման օրից Հայաստանիկինոգործիչների միության երկրորդհարկի ցուցասրահում կարող եք վայելելReAComics պատկերապատմանցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում ենինչպես ոլորտում արդեն փորձառուների, այնպես էլ սկսնակ հեղինակներիպատկերապատման աշխատանքները: Այս տարի ցուցադրությունը բաղկացած էլինելու ՌեԱ ազգայինպատկերապատման 4-րդ մրցույթիմասնակիցների գործերից, ինչպես նաեւտեղի կունենան անցյալ տարվա հաղթողՍոֆիա Միրզոյանի «Ժասմինն ուԲիմբիմը» գրքի շնորհանդեսը, ՋորդանՄեքների «Վերապրում» պատկերապատման պաստառներիցուցահանդեսը՝ իր ներկայությամբ ևստորագրության հնարավորությամբ, Պակո Ռոկայի «Խորշոմներ» գրքիշնորհանդեսը, Արթ Շփիգելմանի «Մաուս» պատկերապատման պաստառներիցուցահանդեսը և «Միմյանց մասին» խորագրով Գեղարվեստի Ակադեմիայիուսանողների Պատկերապատման դասիավարտական աշխատանքներովցուցադրությունը։

Այս տարի առաջին անգամ ՌեԱփառատոնը՝ Հ. Հովնանյան ընտանեկանհիմնադրամի աջակցությամբ, անցկացնում է ReA Academy Lab-ըպրոդյուսերների, սցենարիստների ևվիզուալ արվեստագետներիհամարԼաբորատորիայի նպատակն էխորացնել մասնագիտականկարողությունները, ծանոթացնելմիջազգային արտադրական և համատեղարտադրության գործելակերպերին ևկապ ստեղծել Հայաստանիմասնագիտական միջավայրի ումիջազգային անիմացիայի ոլորտի միջև։

ReA Academy Lab-ի աջակիցն է ՀՀՍփյուռքի գործերի գլխավորհանձնակատարի գրասենյակը՝սփյուռքահայ մասնագետներիներգրավման, նրանց մասնագիտականներուժն ու փորձը Հայաստանիմասնագետներին փոխանցելու ևփոխգործակցությունը խթանելունպատակով։ Աջակիցն է hosq-ը, որըԵրևանում հիմնված միջազգայինմշակութային հիմնադրամ է, նպաստում էստեղծագործականարդյունաբերությունների զարգացմանը՝լաբորատորիաների, կրթական ծրագրերիև մասնագիտական ցանցերի միջոցովմիավորելով արվեստագետներին ուտաղանդներին։     

Փառատոնի կարևոր բաղադրիչներից էոլորտի ներկայացուցիչների համարնախատեսված «ՄարԱնի» (Market of Animation) ֆորումը, որը անիմացիոնկինոյի, կոմիքսների, խաղերի և վիզուալարվեստների ոլորտիտարածաշրջանային խոշորագույնմասնագիտական շուկան և միջոցառումնէ։ Կանցկացվի նոյեմբերի 9-ից 11-ը ՀԲԸՄ(AGBU)-ում։

CoReAct համարտադրության հարթակումայս տարի ներկայացված էհայաստանյան անիմատորների 12 նախագիծ, որոնք մասնակիցներըկներկայացնեն միջազգային ժյուրիին՝ունենալով աշխատանքային ուգաղափարային քննարկումներ։

Հետաքրքիր նորություններն այսքանովչեն սահմանափակվում․ Հայաստանիկինոյի հիմնադրամը՝ Երևանիանիմացիոն ֆիլմերի ևպատկերապատման արվեստիմիջազգային «ՌեԱ» փառատոնիշրջանակում, ներկայացնում էֆրանսահայ անվանի ռեժիսոր ևդերասան Սերժ Ավետիքյանի ֆիլմերիհետահայաց ցուցադրությունների շարքը։Ծրագրի բացման հանդիսավորարարողությունը տեղի կունենանոյեմբերի 9-ին՝ ժամը 17:00-ին, «Նաիրի» կինոթատրոնում։ Բացմանարարողությանը ներկա կլինի անձամբՍերժ Ավետիքյանը։

Նոյեմբերի 8-ից 28-ը ReA փառատոնը՝Rambalkoshe-ի հետ միասին, առաջինանգամ ներկայացնում է ARCANE-League of Legends ցուցահանդեսը Հայաստանում։Այցելուները հնարավորություն կունենանհայտնվել հայտնի անիմացիոն սերիալիստեղծագործական աշխարհիյուրահատուկ իրականության մեջ։

Փառատոնն այս տարի յուրահատուկմոտեցում է ցուցաբերել նաեւերաժշտասերներին․ նոյեմբերի 14-ին՝Կինոյի տանը, տեղի կունենա «ՋԱԶերեխաների համար» (JAZZ for KIDS) համերգը։ Այն իրականություն են դարձրելՌեԱ Փառատոնը և ReAct production-ը՝Երևանի քաղաքապետարանիհովանավորությամբ և ԿԳՄՍնախարարության աջակցությամբ։Երաժշտական կենդանի կատարումներինզուգահեռ մեծ էկրանին տեղի կունենամուլտֆիլմերի պրոյեկցիա։ Փոքրիկներիկողմից արդեն սիրված այս նախագծիհեղինակն է ջազ երաժիշտ ԿարենԳրիգորյանը: 

Այս տարի ևս փառատոնը հագեցած էհետաքրքիր աշխատարաններով․

իրենց փորձով կկիսվեն իլյուստրատոր, կերպարների կոնցեպտ արտիստ և արտդիրեկտոր Իգոր Հերաս Ֆերնանդեսը, գրաֆիկական վեպերի հեղինակ, նկարազարդող, սցենարիստ և լեգենդարPrince of Persia խաղերի ստեղծողՋորդան Մեքները, անիմացիոն նկարիչԱրմին Թաղդիսիրադը։ Կանցկացվիանիմատոր Դեն Ֆրանկեիդասախոսությունը, իսկ նկարիչ ԴիանաԵղիկյանը վարպետության դասկանցկացնի։

«ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոնֆիլմերի և պատկերապատմանարվեստի) միջազգային 18-րդփառատոնն անցկացվում է Երևանիքաղաքապետարանի գլխավորհովանավորությամբ և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարության աջակցությամբ:  

Փառատոնին աջակցում են նաև ՀՀՍփյուռքի գործերի գլխավորհանձնակատարի գրասենյակը, Հայաստանում Ֆրանսիայիդեսպանատունը, Հայաստանումֆրանսիական ինստիտուտը, Եվրոպայիխորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամը, Երևանի Գյոթե ինստիտուտը, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Իսպանիայիթագավորության գրասենյակը, Իսպանական մշակութայինգործունեությունը (AC/E)։att.7frj_TK-4G6h34qnlq9Mt6PU70hxoBlIHinpX4t_pJMatt.LlmmJhH3NGvOO5T5mGbf3AgZOkdoTTPH8VU-z3C-ZbMatt.y5CNVBfD30vE4TfD3Y2-etWtMvKZaC4UAKeD2WXVO5Eatt.iSDxKbLclcGsu0xH9MOPP7TiEWYSjVkeAcSSpFN9yTAatt.0JTVK5EZFeC1CnCCZsoU3JKdHd0g_Apt8bdqk2p33aoatt.AkLe16XLztfeN_piQfMG4BjQeC5T5-czEznLYaikHWMatt.DhfQMh4D1rHWbQjOjJMw9-HCqpbnZJZUm9g-3H2qjp4att.G41D5ms7v9YPoYPIpEyuYELwPH2uuHtiX06E-tgK4vAIMG_3020