Foto

Ջրվեժի տներից մեկում հայտնաբերվել է դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը

ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողները Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են հոկտեմբերի 26-ին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին:

Հիշեցնենք, որ երեկ կալանավոր Հ. Ե.-ն փախել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։