Foto

Իմ որոշումն աշխատեց․ Մոուրինյուն՝ «Ռեալի» հաղթանակի մասին

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է, թե ինչ որոշման շնորհիվ է հաջողվել հաղթել «Բարսելոնային» Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրում։

«Ես Կամավինգային հանձնարարեցի գրոհել ազատ տարածություններում։ Հարձակվողների համար բարդ է գրոհելը կամ ազատ գոտի գտնելը «Բարսելոնայի» խաղադաշտում։ Միակ լուծումը կիսապաշտպաններին օգտագործելն էր։

Երբ դա անում են հարձակվողները, «Բարսելոնայի» պաշտպանությունը պատրաստ է դրան, և հարձակվողները հայտնվում են խաղից դուրս վիճակում կամ էլ սուր փոխանցումը կասեցնում է Ժոան Գարսիան։

Իմ որոշումն աշխատեց՝ օգտագործել Կամավինգային և Բելինգեմին պաշտպանական գիծը ճեղքելու համար»,- Մոուրինյուի խոսքերը մեջբերում է AS-ը։