Foto

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ։ Այս մասին ТАСС գործակալությանը հաստատել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պուտինն ու Ստուբը հեռախոսազրույց են ունեցել այսօր՝ առաջին անգամ։

Պուտինն ու Նորվեգիայի վարչապետ Ստյորեն հեռախոսով չէին զրուցել 2022 թվականի մարտից ի վեր։

Կրեմլից հաստատել են, որ զրույցը տեղի է ունեցել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի խնդրանքով։

Հեռախոսազրույցի ընթացքում առաջնորդները քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերը։