Բրազիլիայի գործող նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան հաղթել է նախագահական ընտրություններում՝ ձայների ավելի քան 99 տոկոսի հաշվարկի համաձայն։
Նա ունի 51.75 տոկոս, մինչդեռ աջակողմյան քաղաքական գործիչ Ֆլավիո Բոլսոնարոն՝ 48.25 տոկոս։ Գերագույն ընտրական դատարանը գրառում է արել հաշվարկի արդյունքների վերաբերյալ, որում նշվում է. «Ընտրությունների արդյունքը մաթեմատիկորեն որոշված է»։
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Բրազիլիայի գործող նախագահին հաղթանակի առիթով արդեն շնորհավորել են Կուբայի, Մեքսիկայի, Ուրուգվայի և Բոլիվիայի առաջնորդները՝ Միգել Դիաս-Կանելին, Կլաուդիա Շեյնբաումը, Յամանդա Օրսին և Ռոդրիգո Պասը։
Բոլսոնարոն հրաժարվել է ճանաչել ընտրությունների արդյունքները և իր մտադրությունն է հայտնել դրանք չեղյալ համարել։ Նա նաև անհամաձայնություն հայտնել քվեարկությունը երկու ժամով երկարաձգելու որոշման հետ։
Գերագույն ընտրական դատարանի նախագահն ասել է, որ ընտրատեղամասերի բացման ժամերի երկարացումը չի ազդել ձայների հաշվարկի վրա:
Կիրակի օրը Բրազիլիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Հավակնորդներն էին նախկին առաջնորդ Ժաիր Բոլսոնարոյի որդին՝ Ֆլավիո Բոլսոնարոն, և գործող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան։
Դա Սիլվան, որը վաղը կդառնա 81 տարեկան, չորրորդ անգամ կղեկավարի Բրազիլիան









