Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ արտահայտվեց այս տարի միջին նորոգված Իսակովի պողոտան կրկին լայնակի քանդելու աշխատանքներին։
Քաղաքապետի խոսքով՝ Ջրային կոմիտեի ներդրումային ծրագրերը պետք է իրականացվեն մինչև ճանապարհների նորոգումը, որպեսզի խուսափեն նորոգված փողոցները կրկին քանդելուց։
«Քաղաքի առաջնահերթությունը նոր միջին նորոգված ճանապարհը քանդելը չէ»,- նշեց Ավինյանը՝ ընդգծելով, որ այս փուլում առաջնահերթ են նաև Նորագյուղի բնակիչների տների դիմաց արդար փոխհատուցման հարցը և Իսակովի պողոտայի անխափան երթևեկության ապահովումը։
Քաղաքապետի խորհրդական Արեյանն էլ նշեց, որ Նորագյուղի ջրամատակարարման նոր ցանցի կառուցման այլընտրանքային լուծում այս պահին չեն գտել։









