Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարար Մոհամադ Աթաբաքը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի հետ, հաղորդել էPars Today-ը։
Իրանցի նախարարը հայտնել է, որ իսլամական հանրապետությունը լիովին պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԵԱՏՄ անդամ պետությունների հետ։
«Ինչպես եվրասիական կողմը սահմանել և ներկայացրել է առևտրի համար նախատեսված իր ապրանքների ցանկը, այնպես էլ Իրանն ունի ապրանքների հստակ ցանկ, և կա ենթակառուցվածք այդ ապրանքների փոխանակման համար։
Առևտրային փոխանակումների և ապրանքների փոխադարձ մատակարարումների զարգացումը ռազմավարական նշանակություն ունի ստեղծված իրավիճակում», — նշել է նա։









