Foto

Երանի իմանայիք, թե որքան ցավոտ ու զզվելի է ինձ համար նույնիսկ արտասանել այդ բառը, Միլենա Պետրոսյանը՝ դավաճանության մասին

Կեմերովոյում ապրող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի՝ 27-ամյա ամուսնու՝ Թաթուլի մահվանից 2 շաբաթ անց խոսել է իրեն ուղղված մեղադրանքների մասին։

«Դավաճանություն։ Սա այն միակ բանն է, որի մասին բոլորը խոսում են հենց սկզբից։ Երանի իմանայիք, թե որքան ցավոտ ու զզվելի է ինձ համար նույնիսկ արտասանել այդ բառը, էլ չեմ ասում՝ դրա մասին գրելը։ Այսօրվա աշխարհում շատ հեշտ է խեղաթյուրել իրերի իմաստը, և նույնքան հեշտ է մեկին մեղադրել ծանր մեղքերի մեջ՝ առանց որևէ պատկերացում ունենալու, թե իրականում ինչ է տեղի ունեցել, կամ արդյոք ընդհանրապես որևէ բան տեղի ունեցել է», — գրել է Միլենան։ Նրա խոսքով, իր դաստիարակությունը թույլ չի տալիս մեկնաբանել տարածված խոսակցությունները, բայց դա չի նշանակում, որ իրեն կարող են մեղադրել նման քայլ անելու համար։

«Այն մարդը, որի մասին խոսում էին ու վերագրում էին ողբերգությունը, ընկեր է։ Մենք ընկերություն ենք անում ու շփվում երկար տարիներ։ Բայց մի՞թե իմ շրջապատում եղած ցանկացած մարդ կապ ունի ողբերգության հետ։ Կարծում եմ, բոլոր ադեկվատ մարդիկ կանեն իրենց հետևությունները։ Իսկ ովքեր կշարունակեն աղմկել, ես խանգարել չեմ կարող»,-նշել է նա։

Միլենան ընդունում է՝  բլոգեր է,  հարյուր հազարավոր մարդիկ հետևում են իր կյանքին։ Միաժամանակ, նա խնդրում է հիշել, որ ինքը նույնպես մարդ է, ինչպես ցանկացած ուրիշը՝ հավելելով, որ «ոչ ոք չի կարող պատկերացնել, թե ինչ է կատարվել փակ դռների հետևում»։


Ըստ որոշ տվյալների, Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան ավելի հայտնի է դարձել։ Ողբերգության պահին նա ուներ ավելի քան 600 000 հետևորդ։ Միլենայի համար բլոգը եկամտի աղբյուր։ Մի քանի տարի առաջ նա մեկ գովազդի համար պահանջում էր 100–200 ռուբլի, սակայն հետևորդների թվի աճին զուգընթաց՝ աճեց նաև նրա հրապարակումների արժեքը. 2025 թվականին մեկ գովազդի գինը հասել էր 30 000 ռուբլու։

Թաթուլի մահից հետո նրա էջի նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծացել է։ Այժմ նա ունի մոտ 900 000 հետևորդ, և այդ թիվը շարունակում է աճել։

Հիշեցնենք, որ Միլենան ազգությամբ ռուս է։ Նա  վերցրել է ամուսնու՝ Թաթուլի ազգանունը։ 27-ամյա տղամարդն ինքանսպանություն էր գործել Կեմերովոյի կանգառներից մեկում՝ կախվելու միջոցով։ Թաթուլի քույրը՝ Նարինեն մեղադրել էր հարսին՝ Միլենային՝ հայտարարելով, որ նա դավաճանել է եղբորը վերջինի մանկության ընկերոջ՝ Արթուրի հետ։ Եղբայրը, ըստ նրա, չէր կարող ապրել դավաճանված։

Միլենան խնդրել  է իր հետևորդներին՝ պատմություններ չհորինել և առաջ չքաշել տեսություններ, որոնք որևէ հիմք չունեն, թեև, որպես բլոգեր և հանրային դեմք, նա գիտակցում է, որ դա անխուսափելի է։