Ադրբեջանական ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնել Տավուշի հատվածում Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովիցի մասին։ Ըստ դրանց, նա Թովուզի շրջանի Չաթախ գյուղից է, արածեցնում էր իր անասուններին։
Ըստ հրապարակումների, տղամարդը կանոնավոր կերպով ալկոհոլային խմիչքներ էր օգտագործում։ Այդ օրը նա նույնպես գնացել էր անասուններին արածեցնելու սահմանամերձ գոտում, որտեղ ալկոհոլ էր օգտագործել։
Ոգելից խմիչքի ազդեցության ներքո գտնվող տղամարդը հատել է սահմանը՝ մուտք գործելով Հայաստան։ Նա ռազմական ոստիկանության կողմից ձերբակալվել է Չինարի գյուղի մոտակայքում։
Նշենք, որ մինչ այս պահը ոչ պաշտպանության նախարարությունը, ոչ էլ ԱԱԾ-ն պաշտոնապես չեն մեկնաբանել տեղի ունեցածը։









