Դեկտեմբերին Մայամիում նախատեսվում է անցկացնել «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովը, որին Թրամփը հրավիրել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Կարծում եմ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, իրականում կապված չէ ո՛չ դիզվառելիքի, ո՛չ էլ նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածների հետ։ Խոսքն այն մասին է, որ Թրամփը կարծում է՝ կարող է ստիպել ուկրաինացիներին գնալ ինչ-որ քաղաքական կարգավորման», — հայտարարել է Քարնեգի հիմնադրամի՝ Ռուսաստանի հարցերով փորձագետ Էնդրյու Վայսը։
The Washington Post-ի տվյալներով՝ Մոսկվան փորձում է օգտագործել ԱՄՆ վարչակազմի դիրքորոշումը՝ Ուկրաինայից Դոնբասի հարցում զիջումներ կորզելու համար։ Սակայն Կրեմլի պահանջները կարող են դրանով չսահմանափակվել․ հաջորդիվ Ռուսաստանը կարող է պահանջել նաև սահմանափակել Ուկրաինայի ռազմական կարողությունները։
Թերթի փոխանցմամբ՝ Կրեմլում բացահայտորեն գոհ են ստեղծված իրավիճակից և այն դիտարկում են որպես նշան, որ Վաշինգտոնը գնալով ավելի է մերձենում Մոսկվային։









