Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածը Արագածոտնի մարզում փորձել է տուն թալանել, սակայն տանտերը նկատել է նրան և կրակոցներ արձակել նրա ուղղությամբ։ Տղամարդը հրազենային վնասվածք է ստացել և «Nissan Sentra» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ անցած գիշեր հրազենային կրակոցների հետևանքով սպանվածը Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Ծերուն Մկրտչի Հարությունյանն է։ Ըստ լրատվականի՝ Հարությունյանի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ նա մահացել է։
«Իշխանություն» լրատվականի աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում։ Աղբյուրի պնդմամբ՝ նա Էջմիածնում որպես քրեական հեղինակություն հայտնի՝ «Բուլո» մականվամբ Հայկ Վիկտորի Հարությունյանի մտերիմ ընկերն էր։ Ըստ լրատվականի՝ Ծերուն Հարությունյանը լայն հանրությանը հայտնի անձ չի եղել, սակայն նրա անունը կապվել է տարբեր քրեական միջադեպերի հետ։
Հասմիկ Անտոնյան









