Foto

ԱՄՆ-ի նոր հարձակման դեպքում Իրանը սպառնացել է հարվածել Հորմուզի նեղուցում գտնվող ստորջրյա ինտերնետային մալուխներին

Իրանը սպառնացել է հարվածել Հորմուզի նեղուցում գտնվող ստորջրյա ինտերնետային մալուխներին՝ ԱՄՆ-ի կողմից նոր հարձակման դեպքում։

Ինչպես հայտնում է Fars գործակալությունը, համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ բրիգադային գեներալ Հոսեյն Մոհեբին։

Նրա խոսքով՝ նեղուցով անցնում են յոթ խոշոր ստորջրյա մալուխներ, որոնք ապահովում են գլոբալ ինտերնետ-տրաֆիկը և կոմերցիոն տվյալների փոխանցումը։