Foto

«Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում ֆոտոթակարդներն արձանագրել են նոր ընձառյուծի

Զանգակատուն գյուղի «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում ֆոտոթակարդներն արձանագրել են նոր ընձառյուծի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքը ստեղծվել է «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» (ECF) ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է WWF-Հայաստանի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ) կողմից Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ՝ և ֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ KfW զարգացման բանկի միջոցով: