Այս շաբաթ կրկին վիրահատելու են Սյունիք ներխուժած ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին։
Այդ մասին սյունեցի կինը հայտնել է 24news.am-ին։ Անի Ավետիսյանը պատմել է, որ անտանելի ցավեր ունի։ Հերթական վիրահատությունը այս շաբաթ է կատարվելու, սակայն օրը դեռևս հայտնի չէ։
«Եթե հաջորդ վիրահատությունս հաջող անցնի, դեռ մեկ տարի էլ կպահանջվի վերականգնվելու համար։ Հետո երեխայի պես տոտիկ-տոտիկ պետք է սկսեմ քայլել սովորել»,- պատմել է Անի Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ վիրահատությանը, հավանաբար, կմասնակցեն նաև այլ հիվանդանոցներից ժամանած բժիշկներ։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում









