Շուրջ 10 տարի Իվանովոյի հայ համայնքը համատեղ ջանքերով, հույսով և աղոթական սպասումով է կառուցել եկեղեցին։
Քաղաքի բազմազգ բնակիչների կարծիքով` հայկական տուֆակերտ աղոթատունն իր ողջ համալիրով պերճաշուք ու յուրօրինակ տեսք է տալիս հնամենի եկեղեցիներով հարուստ քաղաքին։
Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո խորան բարձրացրեցին Սրբալույս Մյուռոնը, որով Եզրաս սրբազանն օծեց Սուրբ Սեղանը։
Նորակառույց հայկական եկեղեցին թեմակալ առաջնորդը կոչել է Սբ. Հովհաննես Մկրտչի անունով։
Եւ այսպես, 2026 թվականի հոկտեմբերի 17-ը Իվանովոյի հայկական համայնքի համար դարձավ պատմական օր։ Այսուհետ ամեն օր կհնչեն եկեղեցու զանգերը` որպես կոչ աղոթքի ու համախմբման։









