Ալեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը:
Այս առթիվ մի բան էլ հիշեցի:
Իմ դպրոցական տարիների հիմնական մասն անցել է Սովետի շրջանում:
Երբ պիոներական տարիներին մեր դասընկերներից մեկի ծնողները նրան տանում էին Մոսկվա՝ Լենինի դամբարան, վերջինս դեմքի մոտավորապես նման հրճվանքով էր պատմում իր «կյանքի ամենակարևոր իրադարձության» մասին:
Մենք երեկ փաստորեն լայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»»:









