ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացահայտ անգործության հետևանքով քաղաքացին ու նրա ընտանիքը հայտնվել են ահաբեկված վիճակում, իսկ նրանց իրավունքներն ու անվտանգությունը մնացել են լիովին անպաշտպան:
Դեպքերի շղթան սկիզբ է առել այն բանից հետո, երբ հարևանները երկաթե թիթեղներով, մեխելու եղանակով, ապօրինաբար փակել են քաղաքացու տան օրինական լուսամուտները՝ զրկելով ննջարանների միակ լուսավորությունից և մաքուր օդ շնչելու հնարավորությունից։ Երբ տանտերը փորձել է սեփական ուժերով հեռացնել պատուհանին մեխված թիթեղները, հարևաններից մեկը քաղաքացու բնակելի տարածք լուսամուտից բահը ներս մտցնելով հնչեցրել առողջությանը ծանր վնաս պատճառելու բացահայտ սպառնալիքներ (բնակարան ներխուժում՝ բռնություն գործադրելու սպառնալիքով)։
Դրանից հետո որոշ ժամանակ անց տուն է վերադարձել ապօրինաբար լուսամուտը թիթեղով մեխելու եղանակով փակած անձանցից մեկը և սկսել է բարձրաձայն խուլիգանական հայհոյանքներ հնչեցնել քաղաքացու և նրա ընտանիքի անդամների հասցեին։
Արդյունքում քաղաքացիները ահաբեկված այդ ամենից հաղորդում են ներկայացվել Ոստիկանության Էրեբունու բաժին, ինչպես նաև հստակ խնդրվել է ապահովել իրենց ընտանիքի ֆիզիկական անվտանգությունը։
Սակայն, Էրեբունու բաժնի աշխատակիցները, մեկնելով դեպքի վայր, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով չեն ձերբակալել առերևույթ հանցանք կատարած անձանց, ավելին ոստիկանության ծառայողները միջոցներ չեն ձեռնարկել հանցանքնրի նականխման և քաղաքացիների անվտանգությունն երաշխավորելու համար։
Ոստիկանության այսպիսի անտարբերությունից սանձարձակված՝ հարևանները նույն օրը՝ 16.10.2026 թ, գիշերը ժամը 21:00-ի սահմաններում, անցել են առերևույթ նոր հանցավոր գործողությունների։
Այն ընթացքում, երբ քաղաքացու կինն ու աղջիկը գտնվել են ննջասենյակներում, հարևանները կրկին սկսել են երկաթե թիթեղները մեխել լուսամուտներին։
Այս ահաբեկող, խուլիգանական գործողությունների հետևանքով տանը գտնվող կինն ու երեխան կրկին ենթարկվել են ուժեղ հոգեբանական ահաբեկման (սթրեսի)։
Առերևույթ հանցավոր արարքների վերաբերյալ կրկին ահազանգ է ներկայացվել ոստիկանության Էրեբունու բաժին, սակայն առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց ձերբակալելու փոխարեն, դեպքի վայր ժամանած ոստիկանները տուժած քաղաքացուն են միայն տեղափոխել ոստիկանության բաժին՝ հերթական հաղորդումը ներկայացնելու համար:
Գտնում եմ, որ ոստիկանության այսօրինակ գործելաոճն անթույլատրելի է։ Այն ոչ միայն չի կանխում հանցավոր վարքագիծը, այլև խրախուսում է հանցագործներին, իսկ տուժողներին թողնում անպաշտպան»:









