Foto

Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենա: Կառավարության վաղվա նիստում ներառված է Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի մասին նախագծի որոշումը:

Ըստ Կառավարության ներկայացրած հիմնավորման՝ Հայաստանը և Կանադան արդյունավետ համագործակցում են երկկողմ և բազմակող ձևաչափերում, ինչն ամուր հիմք է պաշտպանության ոլորտում համագործակցության առկա հնարավորություններն լիարժեք իրականացնելու համար:

Երկու պետությունների միջև գոյություն ունեն ամուր միջպետական հարաբերություններ, քաղաքական երկխոսության աճող մակարդակ, ակտիվ միջխորհրդարանական համագործակցություն, իրավապայմանագրային հագեցած դաշտ, փոխգործակցություն բազմակողմ հարթակներում, ինչպես նաև տնտեսության, կրթության, մշակույթի և այլ բնագավառներում:

Հայաստանը շահագրգիռ է ավելի ընդլայնելու և խորացնելու հարաբերությունները Կանադայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, և Կանադայում ՀՀ ռազմական կցորդի հավատարմագրումը ևս մեկ խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության խորացման համատեքստում: Մասնավորապես, ՀՀ ռազմական կցորդը կխթանի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու, առկա ներուժը լիարժեքորեն օգտագործելու հնարավորությունները:

Համաձայն հիմնավորման՝ Կանադայի հետ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հարթակներում նախադրյալ են հանդիսանում երկու պետությունների միջև ձևավորելու պաշտպանության ոլորտում կապեր՝ զարգացնելով և խորացնելով երկկողմ բազմաոլորտ համագործակցությունը, մասնավորապես՝ հիմքեր ստեղծելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում կառուցողական փոխգործակցության ձևավորման և հետագա ընդլայնման համար:

«Երկու երկրները պաշտպանության ոլորտում, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և ռազմատեխնիկական բնագավառում հարաբերությունների հետագա զարգացման զգալի ներուժ և հեռանկարներ ունեն: Ուստի, պաշտպանության ոլորտում առկա համագործակցության մեծ ներուժը և կանադական կողմի՝ փոխգործակցությունը խորացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ է պայմանավորված Կանադայում ունենալ Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ: Ավելին, Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ երկկողմ համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը՝ որպես կարևորագույն կամուրջ Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև»,- ասված է հիմավորման մեջ:

Բացի այս, նաև նշվում է, որ ռազմական կցորդի առկայությունը Կանադայում կնպաստի երկու երկրների միջև պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա զարգացման, նոր թափ կհաղորդի երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում համատեղ միջոցառումների իրականացմանը:

Ռազմական կցորդի առկայությունը կապահովի պաշտպանության ոլորտում հարաբերությունների բարձրացմանը գործընկերության ավելի բարձր մակարդակի