Թրամփը հայտարարել է, որ գրեթե ոչ ոք չի ճանաչում մրցանակակրին, և պնդել, որ իր դիվանագիտական ձեռքբերումների համար ինքն արժանի է եղել Խաղաղության ութ Նոբելյան մրցանակի։
Truth Social սոցիալական ցանցում հրապարակված ծավալուն գրառման մեջ ԱՄՆ նախագահը գրել է.
«Սա մի կին է, որը Խաղաղության Նոբելյան մրցանակը ստացավ մեծն Ամերիկայի փոխարեն, որի ներկայացուցիչը ես եմ։ Ես կարգավորել եմ ութ պատերազմ և շատ այլ բաներ արել։ Ես ոչինչ չգիտեմ այս կնոջ մասին, ինչպես և մնացած բոլորը»։









