Այնուհետև նրանք մեկնել են Արարատի մարզի գյուղերից մեկը, որտեղ տղամարդը ավտոմեքենայի մեջ, ապա նաև խոտերի մեջ կրկին սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել իր նկատմամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ Վրեժը հանդիսանում է Երևանի բնակիչ 49-ամյա Վրեժ Գ․-ն, ով հոկտեմբերի 5-ին սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։
Դեպքի փաստով կազմված փաստաթղթերի հետ միասին նա ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։









