Ուկրաինայի ԶՈւ–ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարներին և մարդասիրական օգնության պահեստին։
ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրաատովան այս առնչությամբ հայտարարել է, որ Ուկրաինան ահաբեկչական հարձակում է իրականացրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ուղղությամբ։ Հարվածի տակ է հայտնվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելության բեռնատարը։









