Այս համատեքստում առանձնահատուկ շեշտել է համայնքների դերակատարումը՝ երեխաների և նրանց ընտանիքների կարիքների վաղ բացահայտման, սոցիալական աջակցության հասանելիության բարելավման, համայնքային ծառայությունների զարգացման, երեխաների բարեկեցության ապահովման գործում։
Խորհրդի անդամներին նախարարի տեղակալ Ռոզա Բաբայանը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, մատուցվող ծառայությունների շրջանակը, օրենսդրական նոր կարգավորումները, ընթացիկ միջոցառումներն ու նախաձեռնությունները։
Անդրադարձ է եղել նաև երեխաների խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման գործընթացի շարունակականության, համայնքահենք և այլընտրանքային ծառայությունների ցանցի ընդլայնման աշխատանքներին՝ որպես յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու, կրթվելու և զարգանալու կարևոր նախապայմաններ։
Նիստի ընթացքում հասարակական խորհրդի անդամները հարցուպատասխանի ձևաչափով բարձրաձայնել են մի շարք հարցեր, ներկայացրել իրենց առաջարկություններն ու դիտարկումները։









