Աբխազիայի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են պատմական բարձրակետին, համագործակցությունը գնալով ավելի դինամիկ է դառնում, հայտարարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Օլեգ Բարցիցը։
«Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ կարելի է վստահաբար ասել, որ աբխազա-ռուսական հարաբերությունները գտնվում են բացարձակ պատմական բարձրակետին։ Այսօր մենք ունենք լիարժեք, համապարփակ համագործակցություն, որը զարգանում և առաջընթաց է ապրում ավելի ու ավելի դինամիկ», – ասել է Բարցիցը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ։









