Աժ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․
Զինված ադրբեջանցի զինծառայողը, ներթափանցելով Սյունիքի մարզի Շաքի բնակավայր, կրակել է հայ կնոջ ոտքին։
Տարիներ առաջ սա կարող էր ֆանտաստիկայի ժանրից թվալ։ Բայց այս իշխանությունների օրոք «խաղաղության դարաշրջան»֊ը ունի այսպիսի տեսք։
Ինչպե՞ս է ադրբեջանցին կարողացել հատել Հայաստանի սահմանը և հասնել բնակավայր։ Ինչպե՞ս է օրեր շարունակ անխոչընդոտ հաստատվել Սյունիքում։
Հիշեցնեմ, որ 2023 թվականի ապրիլի 12-ին Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովը սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակ Հայրապետ Մելիքսեթյանին:









