Foto

ԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ղեկավարության մի քանի սերունդների սխալները․ Պուտին

ԽՍՀՄ փլուզմանը հանգեցրել են ներքին անհավասարակշռություններն ու ղեկավարության մի քանի սերունդների սխալները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը չի մոռացել այն հանգամանքը, որ իր հակառակորդները նպատակ էին դրել երկրի ռազմավարական պարտությանը։

Պուտինի խոսքով՝ ԽՍՀՄ-ի վերջին շրջանի ղեկավարների՝ Արևմուտքի նկատմամբ կույր վստահությունը և «ջենթլմենական պայմանավորվածությունների» նկատմամբ հավատը բացասական հետևանքներ են ունեցել։

«Հետադարձ հայացքով պարզ է դառնում, թե որքան կործանարար դեր է դա ունեցել ոչ միայն ԽՍՀՄ-ի ճակատագրում, այլև երկարաժամկետ համաշխարհային կայունության ապահովման գործում»,— ասել է Ռուսաստանի նախագահը։