Foto

Կառավարությունն արտոնություն է տալիս հայ-գերմանական համատեղ ձեռնարկությանը

Կառավարությունը վաղվա նիստում չզեկուցվող հարցով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2․8 մլն դրամով մաքսատուրքից կազատի «Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ին:

Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերության կողմից ներմուծվող ապրանքները նախատեսվում է օգտագործել արդյունաբերական ֆիլտրերի, ֆիլտր էլեմենտների արտադրության համար։ Ծրագիրն իրականացվելու է Տավուշի մարզում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 670 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորումների ձեռքբերման (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը) համար։

Ներկայումս առկա է 15 աշխատատեղ՝ 270 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 17-ի՝ 300 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 32․9 մլն դրամ:

«Արմֆիլտր» հայ-գերմանական համատեղ ձեռնարկություն որը հիմնադրվել է 2019 թվականին և զբաղվում է արտադրական ֆիլտրերի և ֆիլտրող տարրերի արտադրությամբ: Իր ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերությունը ՀՀ կառավարության կողմից ստացել է հարկային և մաքսային արտոնություններ: Մասնավորապես, ընկերությունն ազատվել է ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ մասերի ու հումքի ներմուծման մաքսատուրքից:

Ըստ կառավարության որոշումների հիմնավորումների՝ ընկերությունը նախատեսել է իրականացնել հարյուրավոր միլիոն դրամի հասնող ներդրումներ՝ ուղղված արտադրության կազմակերպմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը