ԱՄՆ-ի Թենեսի նահանգում 200 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում են մահապատժի ենթարկել կնոջ, հայտնում է ABC News հեռուստաալիքը։
Դատապարտված Քրիստա Փայքը հանցագործությունը կատարելիս 18 տարեկան էր։ Այն տեղի է ունեցել 1995 թվականին։ Նա և իր ընկերը մեղավոր են ճանաչվել իրենց համակուրսեցի՝ 19-ամյա Քոլին Սլեմերի սպանության մեջ։
Մեղադրող կողմի վարկածի համաձայն՝ Փայքը մտավախություն է ունեցել, որ Սլեմերը հավանում է իր ընկերոջը։ Այդ պատճառով նա Սլեմերին կանչել է մեկուսի վայր, որտեղ իր ընկերոջ հետ նրան խոշտանգումների է ենթարկել և սպանել։









