ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Axios լրատվական հարթակի հրապարակումն այն մասին, թե ինքը պատրաստ է եղել թուլացնել Իրանի դեմ պատժամիջոցները և ապասառեցնել նրա ակտիվները՝ դրա դիմաց պահանջելով, որ Թեհրանը կատարի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս թեմայի շուրջ գրառում է արել Truth Social հարթակում։
«Axios-ը քիչ առաջ հրապարակել է մի նյութ, ըստ որի՝ «Թրամփն» Իրանին առաջարկել է թուլացնել պատժամիջոցները և ապասառեցնել ակտիվները։ Դա ճիշտ չէ։ Ես նրանց ոչինչ չեմ առաջարկել։ Axios-ի հոդվածը, ինչպես և շատ ուրիշները, սուտ է», – գրել է Թրամփը։
Նա լրատվամիջոցից պահանջել է «անհապաղ հեռացնել այդ կեղծ հոդվածը։









