«Ոսկե գնդակ-2026»-ի դափնեկրի ընտրության քվեարկությունը պաշտոնապես ավարտվել է, սակայն ամենահեղինակավոր անհատական մրցանակի հաղթողի անունը հայտնի կդառնա միայն հոկտեմբերի 26-ին՝ Լոնդոնում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Ձայների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 28-ի կեսգիշերն էր (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով): Քվեարկությանը մասնակցել են ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն 100 երկրների լրագրողները։
Քանի որ բոլոր ձայներն արդեն հավաքագրված են, 2026 թվականի հաղթողը փաստացի որոշված է և հայտնի է միայն անձանց շատ նեղ շրջանակի։ Ինչպես վերջին տարիներին, այս անգամ ևս կազմակերպիչներն արդյունքները խստագույնս գաղտնի կպահեն․ հաղթողն իր տրիումֆի մասին կիմանա բառացիորեն ամենավերջին պահին: Նշենք, որ նախկինում դափնեկրին նախապես տեղյակ էին պահում, որպեսզի արարողությունից անմիջապես հետո ամսագրում հրապարակվեր հատուկ հարցազրույցն ու ֆոտոշարքը։
30 հավակնորդների ամբողջական ցանկը հրապարակվել էր սեպտեմբերի 8-ին: Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն է, որը նույնպես ընդգրկված է այս տարվա հավակնորդների թվում։
Ինչ վերաբերում է գլխավոր ֆավորիտներին, ապա քվեարկության ավարտի ֆոնին Polymarket-ի վերլուծաբանները թարմացրել են իրենց կանխատեսումները:









