Foto

ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումները․ Հովսեփյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը գրել է․

«ԵԽԽՎ-ի զեկույցում Հայաստանի ընտրությունների վերաբերյալ կարևոր արձանագրումներ

 1. Երեք ընտրատեղամասերի արդյունքների չեղարկում — §§67–72
“The justification provided by the CEC was considered highly insufficient.”
«ԿԸՀ-ի կողմից ներկայացված հիմնավորումը գնահատվել է խիստ անբավարար»։
“The delegation expressed concern about the decision of the CEC to invalidate the results of three polling stations.”
«Պատվիրակությունն իր մտահոգությունն է հայտնել ԿԸՀ-ի՝ երեք ընտրատեղամասերի արդյունքները անվավեր ճանաչելու որոշման կապակցությամբ»։
“Prosperous Armenia Party obtained 3.99% of the votes, just below the 4% threshold.”
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 3.99%-ը՝ 4% շեմից փոքր-ինչ ցածր»։
Կարևոր է․ զեկույցը երեք տեղամասերի արդյունքների չեղարկումը կապում է մանդատների բաշխման հնարավոր հետևանքների հետ։
 2. Դատարանների կողմից իրավիճակի չշտկումը — §72
“The courts did not remedy the situation.”
«Դատարանները չեն շտկել իրավիճակը»։
“This may have resulted in part of the electorate being left without representation.”
«Սա կարող էր հանգեցնել նրան, որ ընտրազանգվածի մի մասը մնա առանց ներկայացվածության»։
 3. Ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործեր — §§39–40
“More than 200 criminal investigations into vote-buying and related electoral offences were recorded.”
«Ձայների գնման և հարակից ընտրական իրավախախտումների վերաբերյալ արձանագրվել է ավելի քան 200 քրեական քննություն»։
“Most of these investigations targeted opposition figures.”
«Այս քննությունների մեծ մասը վերաբերում էր ընդդիմադիր գործիչներին»։
Զեկույցի արձանագրման համաձայն՝ պատվիրակության դիտարկման պահին այս գործերով մեղադրական դատավճիռներ չէին արձանագրվել։
4. Ընդդիմության նկատմամբ հետապնդման վերաբերյալ մտահոգություններ — §79
“The delegation expressed concern about the possible selective application of criminal proceedings.”
«Պատվիրակությունն իր մտահոգությունն է հայտնել քրեական վարույթների հնարավոր ընտրովի կիրառման վերաբերյալ»։
5. Պետական հատվածի աշխատակիցների վրա ճնշում — §32
“Pressure was reportedly exerted on public sector employees to attend events organised by the ruling Civil Contract Party.”
«Հաղորդվել է, որ պետական հատվածի աշխատակիցների նկատմամբ ճնշում է գործադրվել՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած միջոցառումներին մասնակցելու համար»։
 6. Քարոզարշավի ֆինանսավորում — §§36–38
“Spending and donations made before the formal campaign period, as well as digital spending and in-kind contributions, remained insufficiently regulated and could escape scrutiny.”
«Պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածից առաջ կատարված ծախսերն ու նվիրատվությունները, ինչպես նաև թվային ծախսերն ու բնաիրային ներդրումները մնացել են անբավարար կարգավորված և կարող էին դուրս մնալ վերահսկողությունից»։
7. Լրատվամիջոցներ
“The media environment was pluralistic but highly polarised.”
«Մեդիա միջավայրը բազմակարծիք էր, սակայն խիստ բևեռացված»։
“Public television and several private broadcasters displayed bias in their coverage.”
«Հանրային հեռուստատեսությունը և մի շարք մասնավոր հեռարձակողներ իրենց լուսաբանման մեջ ցուցաբերել են կողմնակալություն»:
———————————
Ժողովրդավարության հենասյունը հենց ազատ, արդար, մրցակցային ընտրություններ կազմակերպելն է, և այս իշխանությունները տապալել, հիմնահատակ քանդել են այն:
Զեկույցում, իհարկե, շատ է օգտագործվում դիվանագիտական, շաբլոնային լեզուն , իսկ եզրակացությունն ավելի շատ չեզոք գնահատականներ է պարունակում, ինչը նաև խիստ տրամաբանական է: Հակառակ դեպքում , արդեն միջազգային հարթակներում հիմնավոր կասկածի տակ կդրվի ՀՀ իշխանությունների լեգիտիմությունը, որոնց հետ իրենք` եվրոպացիք, պիտի աշխատեն»: