ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի շրջանավարտների հետագա ծառայավայրերի ընտրության և սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը։
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին համապատասխան զորամասերում ծառայության անցնելու առթիվ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն։









