Foto

Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի վերջին ձեռքբերումները կարևոր նշանակություն ունեն ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

Նրա խոսքով՝ խաղաղ և կանխատեսելի Հարավային Կովկասը նոր հնարավորություններ կստեղծի տնտեսական զարգացման, ներդրումների, համագործակցության և փոխկապակցվածության համար։

«Տարածաշրջանային խաղաղությունը առանձնահատուկ նշանակություն ունի Վրաստանի համար։ Մեր երկիրը ներդրումներ է կատարում տարածաշրջանը միջազգային ավելի լայն շուկաների հետ կապող ենթակառուցվածքների և հաղորդակցությունների զարգացման մեջ։ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացումը կընդլայնի այդ հնարավորությունները և կնպաստի ամբողջ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը»,– ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։

Բոչորիշվիլին այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Խաղաղաշինության հանձնաժողովի՝ նախարարական մակարդակով նիստում։