Ղազախստանի 19 զինծառայողներ ծովն են ընկել Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ, զոհվել է 9 մարդ: Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը՝ հղում անելով պաշտպանության նախարարությունը:
«Այս պահի դրությամբ հաստատվել է ինը զինծառայողի մահը։ Երեքին հաջողվել է փրկել, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել են Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր են անհապաղ ուղարկվել փրկարարական խմբեր և միջոցներ։









