Foto

Լամբադա կամրջի նորոգման հետ բլոգերները կապ չունեն. Նաիրի Սարգսյան

Լամբադա կամրջի նորոգման հետ բլոգերները կապ չունեն, գրել է վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։

«Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանին՝ անձնական նախաձեռնության համար։

Շնորհակալ եմ երևանցիներին՝ այս և մնացած բոլոր շինարարությունները իրենց հարկերով ֆինանսավորելու համար։

Ես չեմ նեղանում մեր ընկերների անհաջող հումորներից, դեռ շատ գործ ունենք միասին անելու»,-գրել է Սարգսյանը։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 10-ից «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ փակ կլինի Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթ փողոց ուղեանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը, իսկ տրանսպորտային հանգույցի մաս կազմող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվեն երթևեկության կազմակերպման հետևյալ փոփոխությունները.

Կոմիտասի պողոտայով և Դավիթ Անհաղթ փողոցով խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն գլխավոր ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել ուղիղ կամ աջ ուղղություններով,

Ազատության պողոտայից խաչմերուկ մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդները կհամարվեն երկրորդական ճանապարհով երթևեկողներ, որոնք կարող են երթևեկել միայն աջ ուղղությամբ,

Կոմիտասի պողոտայով դեպի Կոմիտասի պողոտա – Շահսուվարյան փողոցների խաչմերուկ երթևեկող և Դավիթ Անհաղթի փողոցով դեպի Դավիթ Անհաղթի – Ուլնեցու փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների համար կկազմակերպեն հետադարձի տեղեր: