Foto

Անցած օգոստոսը մոլորակի պատմության ընթացքում ամենատաք օգոստոսն էր

Անցած օգոստոսը դարձել է մոլորակի վրա դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենատաք օգոստոսը․  գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
 
Ցուցանիշի մասին վկայում են ERA5 վերավերլուծության տվյալները։
 
Օդի գլոբալ միջին ջերմաստիճանը կազմել է +16,96 °C, ինչը 0,84 °C-ով բարձր է 1991–2020 թվականների միջին ցուցանիշից։
 
Մինչ այդ առաջին տեղը կիսում էին 2023 և 2024 թվականների օգոստոս ամիսները 16,82°C-ով: