Foto

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, սեպտեմբերի 9-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում՝ Համաշխարհային հանրային անվտանգության համագործակցության 2026 թվականի համաժողովի ընթացքում, հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Վալդեսի Ուրքիզային:

Կողմերը քննարկել են անդրազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի ուժեղացման, միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերման և արտահանձնման գործընթացների արդյունավետության բարձրացման հարցեր: 

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել կառույցների միջև արագ և անվտանգ տեղեկատվության փոխանակման ժամանակակից հնարավորություններին:

Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա փոխգործակցության ընդլայնման և իրավական համագործակցության խորացման վերաբերյալ։