Foto

Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով։

Հանրային մեղադրողը միջնորդեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքի ժամկետը երկարացնել։ Սարգսյանը պնդեց, որ պաշտպանական կողմը որեւէ այլ միջնորդություն չներկայացնեն՝ առաջարկելով միանգամից 6 ամսով կալանքը տալ։

Հիշեցնենք՝ Սարգսյանը «Սրբազան պայքար»-ի գործով անցնող 18 մեղադրյալներից մեկն է։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։