Foto

Վահագն Չախալյանը կազատվի տնային կալանքից

«Կամք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխվեց. նրա նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։

Հիշեցնենք, որ նա մեղադրյալ է Բագրատ Սրբազանի և 17-ի գործով։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։