Նեպալի հյուսիսում ջրհեղեղից զոհերի թիվը հասել է 675-ի, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Աղետների ռիսկի նվազեցման և կառավարման ազգային մարմնին։
«Նախնական հաղորդագրությունների համաձայն՝ ավերիչ ջրհեղեղը խլել է 675 մարդու կյանք», – գրում է գործակալությունը։
Օգոստոսի 26-ի առավոտյան Նեպալի հյուսիսում ջրհեղեղներ են տեղի ունեցել, այն բանից հետո, երբ չինական կողմից ջրի հզոր հեղեղը լցվել է Բհոտե Կոշի գետը։ Ջրհեղեղը տեղի է ունեցել երկրաշարժից և դրա հետևանքով առաջացած սողանքից հետո։ Ավելի քան 2000 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։









