Foto

Վրաստան-Թուրքիա սահմանին Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող ադրբեջանցի է ձերբակալվել

Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները վրաց-թուրքական սահմանին ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացու, որը միջազգային հետախուզման մեջ էր գտնվում Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ, հաղորդում է Georgia Online-ը։

Նշվում է, որ տղամարդուն հետախուզում էին ադրբեջանական իրավապահ մարմինների հարցմամբ։ Նրան մեղադրում են խուլիգանության և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու մեջ։

Ձերբակալությունը տեղի է ունեցել «Սարփի» մաքսակետ-անցակետի տարածքում։ Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ սկսվել են Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված արտահանձնման ընթացակարգեր։