Լա Լիգայի 2026/27 մրցաշրջանի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի Պրիմերա վերադարձած «Մալագային»: Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմը վեց օրվա ընթացքում անցկացնում է իր երրորդ հանդիպումը, ինչը ենթադրում է մեկնարկային կազմի որոշակի ռոտացիա՝ չնայած վնասվածքների լուրջ խնդիրներին: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Թեև տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, Մադրիդում այն փակված են համարում, իսկ վնասվածք ունեցողների ցուցակը մնում է անփոփոխ․ Մենդի, Միլիտաո, Ասենսիո, Չուամենի, Տիագո Պիտարչ, Ռոդրիգո և Էնդրիկ։ Ստեղծված իրավիճակում հայտացուցակում են հայտնվել երիտասարդական թիմի չորս ֆուտբոլիստներ: Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ պորտուգալացի մասնագետն անդրադարձել է մի շարք առանցքային թեմաների
«Ոսկե գնդակի» ու քաղաքականության մասին. «Անհատական մակարդակում դա շատ գեղեցիկ մրցանակ է, որը պետք է բաժին հասնի այնպիսի խաղացողների, որոնց կարոտում ես նրանց կարիերայի ավարտից հետո՝ Մարադոնա, Զիդան, Ռոնալդինյո, Ռոնալդո, Կրիշտիանու, Մեսսի։ Չի կարելի այն տալ պարզապես Աշխարհի առաջնությունում կամ Չեմպիոնների լիգայում հաղթելու համար։ Աշխարհի լավագույն 3-4 ֆուտբոլիստներն այստեղ են՝ «Ռեալում»։ Բայց երբ խառնվում է քաղաքականությունը, ինձ դա դուր չի գալիս. հաղթողը ՊՍԺ-ում կամ Իսպանիայի հավաքականում չէ»։
Մբապե-Վինիսիուս համագործակցության մասին. «Նրանց միջև փոխըմբռնումը շատ մեծ է։ Գլխավորը որակն է, բայց այստեղ հարցը 2 գումարած 9 չէ, հարցը տասնմեկն է։ Մենք պետք է գործենք որպես մեկ միասնական թիմ, այսպես մենք ավելի լավը կլինենք»։
Բելինգհեմի ազդեցության մասին. «Նա եզակի և տպավորիչ խաղացող է՝ շատ կարևոր թիմի համար։ Մադրիդիստները գալիս են «Բեռնաբեու»՝ տեսնելու այս տարբերվող խաղացողներին, բայց նաև ակնկալում են տեսնել, թե ինչպես է թիմը միասնական խաղում ու ոչնչացնում մրցակցին»։
Վնասվածքների և կազմի մասին. «Էնդրիկն ամենամոտն է վերադարձին, սակայն ռիսկի չենք դիմի։ Չուամենիի հարցում պետք է վերահսկել նրա՝ օր առաջ խաղալու էմոցիաները, գերադասում եմ սպասել: Կուկուրելյան մեկնարկային կազմում կլինի, իսկ եթե վառելիքը վերջանա՝ Ալվարոն պատրաստ է փոխարինել։ Դիոմանդեն, ով բարդ ամառ է ունեցել և չի մարզվել «Լայպցիգում», աստիճանաբար մարզավիճակ է հավաքում»։
Հավաքականների դադարի մասին. «Այն ինձ անհանգստացնում է, քանի որ շատ երկար է տևում։ Ինձ ավելի շատ մտահոգում են նրանք, ովքեր մեկնում են ու չեն խաղում։ Կան մարզիչներ, օրինակ՝ Անչելոտին, որոնց հետ խնդիր չկա, բայց մյուսների հետ բարդ է. հույսներս դնում ենք պրոֆեսիոնալիզմի և հարգանքի վրա»։









