Նկատի ունենալով արհեստական բանականության ոլորտոմ Հայաստանի ներդրումները՝ հայկական կողմին անհրաժեշտության դեպքում պետք են լրացուցիչ էլեկտրաէներգիայի ներկրման տարբերակներ, այդ թվում՝ Ադրբեջանից։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Էլեկտրաէներգիա ներկրելու թեման. Փաշինյանի խոսքով, քննարկվում է նաև Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ:
«Կան հոսանքի տարբեր ռեժիմներ, երբեմն լինում է, որ երկրներն ունենում են ավելցուկ կամ պահանջարկ»,- ասել է Փաշինյանը։









