Foto

«Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, իսկ ժամանող ևս 12 չվերթ ուշանում է

«Զվարթնոց» օդանավակայանում 3 չվերթ չեղարկվել է, իսկ ժամանող ևս 12 չվերթ ուշանում է: Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանից։


Մասնավորապես, չեղարկվել է «NovAir» ավիաընկերության ներքին չվերթը Կապան–Երևան երթուղով։ Չեղարկվել են նաև երկու միջազգային չվերթեր՝ «Flyone» ավիաընկերության Հերակլիոն (Կրետե)–Երևան և «Shirak Avia» ավիաընկերության Մոսկվա–Երևան չվերթները:

Բացի այդ, հետաձգվում են ժամանող չվերթերը՝ երեքական Մոսկվայից և Միներալնիե Վոդիից, երկուսը՝ Կրասնոդարից, մեկական չվերթ էլ Սոչիից, Թբիլիսիից, Սանկտ Պետերբուրգից և Քիշնևից։