ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Առնվազն մեկ ամիս է՝ բանակում միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում։
Այս ամենի պատճառահետևանքային կապերի մասին երկար կարելի է խոսել։
Այս ամենի մեջ պակաս սարսափելի չէ գործող ռեժիմի դատարկամիտ արդարացումները։
Իշխանությունն ամեն գնով պահող, պաշտոնի համար ամեն ինչի պատրաստ անձինք պատասխանատվությունից փախուստի դիմելու համար ամենազազրելիին են գնում։
Ամեն ինչի և բոլորի վրա դնում են պատասխանատվությունը՝ բակերից, դպրոցներից մինչև սովետական շրջանի բարքեր, իսկ իրենք, կարծես, այսպիսի դեպքերում մեղավորություն և պատասխանատվություն չունեն։
Դեռ չեմ ասում այն մասին, որ բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են, իսկ իշխանության ղեկին խցկվածը թմբուկ է զարկում, քեֆեր կազմակերպում, այս սեղանից այն սեղանն է անհոգ շրջում։









