Foto

Մեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերությունները վնասելու փորձ են. Զախարովա

Մեծամորի ԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի համակարգաստեղծ տարր է, և դրա փակումը միայն կմեծացնի հանրապետության էներգետիկ կախվածությունը այլ երկրներից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ 

«Այսօր Մեծամորի ԱԷԿ-ը խաղում է հանրապետության էներգետիկ հաշվեկշռի համակարգաստեղծ տարրի դեր՝ արտադրելով էլեկտրաէներգիայի մոտ 30%-ը։ Մատչելի էլեկտրաէներգիայի կայուն արտադրությունը թույլ է տվել Հայաստանին զարգացնել իր արդյունաբերությունը և ապահովել տեխնոլոգիական առաջընթաց երկար տարիներ։ Ժամանակակից աշխարհում, հատկապես հաշվի առնելով մի շարք եվրոպական երկրների անհաջող փորձը վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու հարցում, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումը ինքնիշխանության և էներգետիկ անվտանգության գործոն է»,-ասել է Զախարովան։