Ճապոնիայում տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդել է Kyodo-ն։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են օգոստոսի 23-ին, տեղի ժամանակով ժամը 02:00-ին Իբարակի պրեֆեկտուրայում։
Երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 70 կիլոմետր խորության վրա։ Ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է 5 թույլ բալի՝ ճապոնական յոթ բալանոց սանդղակով, որը հաշվի է առնում ցնցումների ուժն անմիջապես բնակավայրերում։
Երկրաշարժի կապակցությամբ հրապարակվել է ստորգետնյա ցնցումների մասին արտակարգ նախազգուշացում։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել։









