Foto

ԱԺ-ում բաշխվեցին մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները

9-րդ գումարման Ազգային ժողովում կգործի 12 մշտական հանձնաժողով։

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ընտրեց ֆինանսավարկային և բյուջետային, տարածքային կառավարման և ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովները՝ նախագահների թեկնածուների առաջադրման համար։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Պետաիրավական հարցերի հանձնաժողով, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողով, Կրթության հանձնաժողով, Առողջապահության հարցերով հանձնաժողով, Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողով, Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողով։

«Հայաստան» դաշինքը՝ Մարդու իրավունքների հարցերի հանձնաժողով։