Foto

Իրանը Ուկրաինայից փոխհատուցում է պահանջում իրանական բեռնանավի վրա հարձակման համար

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը համոզիչ չի համարել Կիևի բացատրությունները հարձակման պատահական բնույթի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունների կողմից փաստն ընդունելուց հետո Ուկրաինան «պետք է փոխհատուցում վճարի»։

Բաղային հավելել է, որ Կիևի հրաժարվելու դեպքում Իրանը մտադրված է ինքնուրույն հասնել վնասի փոխհատուցմանը։