Օգոստոսի 9-ին կայանալիք «Փյունիկ» - «Վան» հանդիպման պատվավոր հյուրն է լինելու հայ ըմբիշ Ջանես Նազարյանը, ով Բաքվում կայացած մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ և դարձել աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։
Ինչպես հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը, Ջանես Նազարյանը կմասնակցի հանդիպման մեկնարկի հանդիսավոր արարողությանը և կկատարի խաղի առաջին հարվածը։
«Փյունիկ» - «Վան» հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 17:00-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում։









