Վրաստանում ձերբակալվել են Թուրքիայի երկու քաղաքացիներ, որոնք հետախուզվում էին իրենց երկրում։
Ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվել մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով հրազեն և զինամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև պետական սահմանն ապօրինի հատելու համար։
Խուզարկությունների ընթացքում առգրավվել է երկու ատրճանակ, երեք պահունակ և 129 փամփուշտ։
Երկու ձերբակալվածներն էլ Թուրքիայի կողմից հետախուզվում էին տարբեր ծանր հանցագործություններ կատարելու համար։ Նրանց սպառնում է մինչև 11 տարվա ազատազրկում։









